15+ Տարիների Փորձ

Հրատարակչական
Ծառայություններ

Բազմապրոֆիլ ու փորձառու մասնագետների մեր թիմն իրականացնում է խմբագրահրատարակչական աշխատանքների բոլոր տեսակները՝ Այբ-Ֆե:

Թարգմանություն

Ունե՞ք թարգմանական գրքի հրատարակման նախագիծ:
Դուք ճիշտ տեղում եք:
Դիմե՛ք մեզ, եթե անհրաժեշտ է թարգմանել ստեղծագործություններ ռուսերենից, անգլերենից հայերեն կամ հակառակը:
Մենք համագործակցում ենք տարբեր լեզուների փորձառու մասնագետների հետ, ուստի այլ լեզուներով ծավալուն թարգմանությունների անհրաժեշտության դեպքում ևս պատրաստ ենք ցուցաբերելու անհատական մոտեցում:

Սրբագրում և խմբագրում

Հաջորդ քայլն արդեն տեքստերի պրոֆեսիոնալ սրբագրումն ու խմբագրումն է:
Իրականացնում ենք թե՛ բնագիր տեքստերի ու թե՛ թարգմանական նյութերի վերջնական խմբագրում ու սրբագրում:
Տեքստի նախնական որակից կախված՝ հնարավոր է նախքան տպագրությունն անհրաժեշտ լինի մեկ կամ մի քանի անգամ խմբագրել և սրբագրել տպագրվելիք գիրքը կամ ամսագիրը:

Էջադրում, ձևավորում

Նախատպագրական ամենակարևոր աշխատանքներից են, որոնցից կախված է թե՛ տպագրության որակն ու թե՛ գեղագիտական տեսքը:
Գրքերի ու ամսագրերի էջադրման ու ձևավորման հարցում կարող եք մեզ դիմել նաև այն դեպքում, երբ ունեք արդեն իսկ խմբագրված ու սրբագրված պատրաստի տեքստեր:
Մենք կապահովենք ձեր տեքստերի գեղեցիկ մատուցումն ու որակյալ տպագրությունը:

Պատվիրել Տպագրական
Ծառայություն

Աշխատանքային ընթացք