2500 Գոհունակ Հաճախորդ

Նոթատետրերի
Տպագրություն

Ֆիրմային ոճն ընդգծելու ևս մեկ տարբերակ են նոթատետրերը: 

Դիմե՛ք մեզ, եթե ցանկանում եք ունենալ ձեր ընկերության մասին հիշեցնող նոթատետրեր, որոնք կարող եք նվիրել գործընկերներին, աշխատակիցներին, ընկերներին…

Դիմե՛ք մեզ, եթե ցանկանում եք տպագրել անհատական դիզայնով նոթատետրեր՝ մտերիմներին նվիրելու կամ, ինչու ոչ, վաճառելու նպատակով:

Նոթատետրերի դիզայնը

Նոթատետրերի տպագրությունն իրականացնում ենք ինչպես պատվիրատուի ունեցած, այնպես էլ մեր մշակած դիզայնով՝ պատվիրատուի հայեցողությամբ:

Անհրաժեշտության դեպքում կատարում ենք նաև լոգոյի դիզայն և ֆիրմային  ոճի մշակում:

Նոթատետրերի տպագրության գները

Նոթատետրերի տպագրության արժեքը գոյանում է այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են՝ չափսը, էջերի քանակը, թղթի որակն ու հաստությունը, էջերի ամրացման եղանակը, մաքուր կամ գծանշված լինելը, կազմի որակը, տպաքանակը: 

Յուրաքանչյուր պատվերի դեպքում մենք ընտրում ենք տպագրության ամենահարմար եղանակն ու առաջարկում լավագույն գինը: Պատվերների նախնական արժեքը կարող եք հաշվարկել կից հաշվիչի օգնությամբ, իսկ մանրամասների համար՝ պարզապես կապ հաստատել ձեզ հարմար եղանակով: