200 Գործընկեր

Այցեքարտերի
Տպագրություն

Մեզ մոտ կարող եք տպագրել

ցանկացած տեսակի ու ոճի այցեքարտեր՝ համապատասխան դիզայնով: Մենք առաջարկում ենք այցեքարտեր՝

  • միակողմանի կամ երկկողմանի.
  • գունավոր կամ միագույն.
  • փայլուն կամ անփայլ.
  • հարթ կամ ուռուցիկ (մաղային) տպագրությամբ.
  • պաշտպանիչ շերտով կամ առանց դրա:

Անձնական այցեքարտ

Այցեքարտի այս տեսակը խոսում է անձի մասին՝ ներկայացնելով անուն, ազգանունը, կոնտակտային տվյալները: Ամենից հաճախ օգտագործվում է անձնական, ընկերական ծանոթությունների ժամանակ: Անձնական այցեքարտերի դիզայնը կատարվում է նրա տիրոջ նախասիրությունների հիման վրա, տպագրությունը սովորաբար լինում է փոքրաքանակ, իսկ գինն ու որակը կախված են տպագրության եղանակից, միագույն կամ բազմագույն լինելուց, պաշտպանիչ շերտի առկայությունից և այլն:

Կորպորատիվ այցեքարտ

Կորպորատիվ այցեքարտերը ներկայացնում են բիզնեսը՝ գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների ցանկը: Այսպիսի այցեքարտերը սովորաբար գովազդային բնույթ են կրում, ունենում են գրավիչ դիզայն՝ ընկերության ոճին համապատասխան, տպագրվում են մեծ քանակությամբ՝ ցուցահանդեսների, կոնֆերանսների, գործուղումների ժամանակ օգտագործվելու համար:

Կորպորատիվ այցեքարտերում պարտադիր նշվում են կոնտակտային տվյալներ՝ ընկերության հասցե, հեռախոսահամար, կայք, սոցիալական էջեր։

Գործնական այցեքարտ

Գործնական այցեքարտերը խիստ անհրաժեշտ են բիզնեսի ներկայացուցիչներին՝ հատկապես պաշտոնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ: Բիզնես այցեքարտերում նշում է տիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները:

Գործնական այցեքարերի դիզայնը լինում է համեմատաբար զուսպ, ընկերության ոճային գույներով, անպայման տեղ է գտնում լոգոն, իսկ պետական պաշտոնյաների դեպքում՝ նաև պետական համապատասխան պատկերանշանները: