15 Տարվա Փորձ

Օրացույցների
Տպագրություն

Ֆիրմային ոճի դրսևորման անփոխարինելի բաղադրիչներից են տպագիր օրացույցները: Գեղեցիկ ձևավորված սեղանի, գրպանի կամ պատի օրացույցներ նվիրելով գործընկերներին, հաճախորդներին կամ այլոց՝ դուք նրանց անուղղակիորեն կհիշեցնեք  ձեր մասին ողջ տարվա ընթացքում, քանի որ ֆիրմային օրացույցները թաքնված գովազդի դեր են կատարում: 

Դիմե՛ք մեզ, եթե ցանկանում եք տպագրել՝

Մեզ մոտ օրացույցները տպագրվում են թե՛ պատվիրատուի տրամադրած ֆայլերով ու թե՛ մեր մշակած դիզայնով՝ ըստ պատվիրատուի հայեցողության: Անհրաժեշտության դեպքում կատարում ենք լոգոյի դիզայն և ֆիրմային ոճի մշակում:

Օրացույցների տպագրության արժեքը գոյանում է այնպիսի հանգամանքներից, ինչպիսիք են՝ օրացույցի տեսակն ու չափսը, թղթի որակը, լամինացված կամ լաքապատված լինելը, գունավոր կամ միագույն լինելը, տպաքանակը:

Յուրաքանչյուր պատվերի դեպքում մենք ընտրում ենք տպագրության ամենահարմար եղանակն ու առաջարկում լավագույն գինը: