Դավիթ Թագավոր » Հրատարակչական ծառայություններ
Բազմապրոֆիլ ու փորձառու մասնագետների մեր թիմն իրականացնում է խմբագրահրատարակչական աշխատանքների բոլոր տեսակները՝ Այբ-Ֆե:
Թարգմանություն
Ունե՞ք թարգմանական գրքի հրատարակման նախագիծ: Դուք ճիշտ տեղում եք: Դիմե՛ք մեզ, եթե անհրաժեշտ է թարգմանել ստեղծագործություններ ռուսերենից, անգլերենից հայերեն կամ հակառակը: Մենք համագործակցում ենք տարբեր լեզուների փորձառու մասնագետների հետ, ուստի այլ լեզուներով ծավալուն թարգմանությունների անհրաժեշտության դեպքում ևս պատրաստ ենք ցուցաբերելու անհատական մոտեցում:
Սրբագրում և խմբագրում
Հաջորդ քայլն արդեն տեքստերի պրոֆեսիոնալ սրբագրումն ու խմբագրումն է: Իրականացնում ենք թե՛ բնագիր տեքստերի ու թե՛ թարգմանական նյութերի վերջնական խմբագրում ու սրբագրում: Տեքստի նախնական որակից կախված՝ հնարավոր է նախքան տպագրությունն անհրաժեշտ լինի մեկ կամ մի քանի անգամ խմբագրել և սրբագրել տպագրվելիք գիրքը կամ ամսագիրը:
Էջադրում, ձևավորում
Նախատպագրական ամենակարևոր աշխատանքներից են, որոնցից կախված է թե՛ տպագրության որակն ու թե՛ գեղագիտական տեսքը: Գրքերի ու ամսագրերի էջադրման ու ձևավորման հարցում կարող եք մեզ դիմել նաև այն դեպքում, երբ ունեք արդեն իսկ խմբագրված ու սրբագրված պատրաստի տեքստեր: Մենք կապահովենք ձեր տեքստերի գեղեցիկ մատուցումն ու որակյալ տպագրությունը: